Giga 5+1ԳԲ

Գերարագ ինտերնետ փաթեթ սմարթֆոնի համար

My Team -ի միջոցով

My Team -ի միջոցով

6 ԳԲ
Արժեք

Արժեք

2,000 դրամ/ամիս

Ակտիվացրեք «Giga 5+1ԳԲ» փաթեթը My Team հավելվածի միջոցով և 5ԳԲ-ի փոխարեն ստացեք 6ԳԲ։

«Giga 5ԳԲ» փաթեթի ակտիվացում

  USSD հրահանգ *1105#

   "My Team" հավելվածի միջոցով

Ակտիվացված Ինտերնետ-փաթեթի չօգտագործված մեգաբայթերի քանակի և գործողության ժամկետի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է հավաքել *113# հրահանգը: 

 

Ինտերնետ փաթեթը փոփոխելու/ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել Team վաճառքի և սպասարկման կենտրոններ կամ ԿՎԾ-ներ կամ բաժանորդների սպասարկման ծառայություն (100) և հայտ ներկայացնել ընթացիկ փաթեթի փոփոխության/ապաակտիվացման մասին: Փաթեթի փոփոխությունը/ապաակտիվացումը կկատարվի ընթացիկ ամսվա վերջին օրը:

  • «Giga 5+1ԳԲ (Գիգա 5+1ԳԲ)» փաթեթը «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ շարժական կապի հետվճարային հաշվարկման համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում ֆիքսված ամսավճարի դիմաց մուտք գործել Ինտերնետ առանց արագության սահմանափակման:
  • Ռոումինգում բջջային ինտերնետի օգտագործված մեգաբայթերը  տարիֆիկացվում են ըստ համապատասխան սակագների:
  • Փաթեթները հասանելի է հետվճարային հաշվարկային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Infinity» «Դրայվ», «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ» ՍՓ-ների բաժանորդներին:
  • Փաթեթն ակտիվացնելիս ակտիվացման հաջորդ ամսվանից տրամադրվում է ամեն ամսվա սկզբին` մինչ ապաակտիվացումը, համապատասխան փաթեթի ամսավճարի դիմաց:
  • Փաթեթն  ամբողջությամբ տրամադրվում է ամսվա առաջին օրը փաթեթին միանալու պարագայում: Այլ օր միանալու դեպքում փաթեթի արժեքը և փաթեթով տրամադրվող MB-երը հաշվարկվում են փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջ մնացած օրերին համապատասխան:
  • Տվյալ ամսվա համար տրամադրված մեգաբայթերն ամբողջությամբ չօգտագործելու դեպքում դրանք հաջորդ ամիս չեն փոխանցվում: Ամսվա ընթացքում փաթեթների մեգաբայթերի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի:
  • Ինտերնետ փաթեթը փոփոխելու/ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել Team վաճառքի և սպասարկման կենտրոններ կամ ԿՎԾ-ներ կամ բաժանորդների սպասարկման ծառայություն (100) և հայտ ներկայացնել ընթացիկ փաթեթի փոփոխության/ապաակտիվացման մասին: Փաթեթի փոփոխությունը/ապաակտիվացումը կկատարվի ընթացիկ ամսվա վերջին օրը:
  • Եթե ինտերնետ փաթեթի սպառվելուն մնացել է մինչև 8ՄԲ ծավալ, ապա միաժամանակ մեկից ավել ինտերնետ սեսիա օգտագործելիս` փաթեթի մնացորդը կծախսվի միայն առաջին սեսիայի համար, իսկ զուգահեռ օգտագործվող մյուս սեսիաների Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն սակագնային փաթեթի պայմանների:

    Տրամադրվող ինտերնետ փաթեթն սպառելուց բաժանորդին աջակցման նպատակով կարող է ուղարկվել SMS ծանուցում՝՝ չնախատեսված ծախսերից խուսափելու համար։ SMS ծանուցման չստանալը կամ ուշացումը կարող է կախված լինել տարբեր սահմանափակող հանգամանքներից: Հավելյալ ծախսերից խուսափելու համար կարող եք  համապատասխան USSD հրահանգի միջոցով վերահսկել Ձեր ինտերնետ փաթեթի ծավալը և գործողության ժամկետը: Նշենք նաև, որ SMS ծանուցումն ուղարկվում է ինտերնետ սեսիայի ավարտից հետո։

    Լրացուցիչ ակտիվացրած ծառայությունների ծավալից կարող եք օգտվել միայն հիմնական փաթեթի ներառումները սպառելուց հետո։

  • Ակտիվացված փաթեթի գործողության ժամկետում սակագնային փաթեթի փոփոխման դեպքում ինտերնետ-փաթեթի հաշվեկշիռը և դրա գործողության ժամկետը չեն պահպանվում:
  • Ամսվա ընթացքում 1ից ավել փաթեթ միացնելիս նրանցում ներառված ՄԲ-երը գումարվում են և հաջորդ ամիս բաժանորդը ստանում է բոլոր միացված փաթեթների գումարային ՄԲ-երը` յուրաքանչյուր փաթեթի դիմաց բաժանորդից կգանձվի համապատասխան փաթեթի արժեքը: